Արսեն Թորոսյանը տարօրինակ է համարում, որ իրեն առաջինը չեն կանչել հարցաքննության

Կորոնավիրուսի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով առաջինը պետք է հարցաքննեին ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանին։

 

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

 

«Ինձ վաղուց պետք է կանչեին հարցաքննության, ասեմ ավելին առաջինը պետք է կանչեին, որպեսզի ես նախաքննական մարմնի քննիչներին բացատրեի, թե ինչու է արվել այդ ամենը , նրանք էլ ճիշտ պատկերացում կազմեին և ճիշտ մոտեցում ցուցաբերեին։ Ճիշտ չէ մեղադրանքներ առաջադրել, հետո նոր միայն ապացույցներ ձեռք բերել, որոնք ուղղակի չկան»,–ասաց Թորոսյանը։

 

Նրա խոսքով, իր բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի իրեն նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել և նա այստեղ միտում է տեսնում։

 

Այս թեմայով
am