ԼՂ տարածաշրջանում իրավիճակը չափազանց հակված է բռնության. Փրայսը խոսել է խաղաղության հաստատման հրատապության մասին

ԱՄՆ Պետքարտուղարոթյան խոսնակ Նեդ Փրայսը պատաախանել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հրատապության մասին հարցին: ԱՄՆ հետախուզությունը երեկ հայտարարեց, որ կանխատեսում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների լարվածությունը խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվել է, թե որքանով է դա ավելացնում հրատապությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ԱՄՆ ջանքերի առումով:

«Սրա հետ կապված միշտ հրատապություն է եղել և հրատապություն է եղել, քանի որ սա նուրբ իրավիճակ է: Դա մի իրավիճակ է, որը չափազանց հակված է բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, և դա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ: Մենք կշարունակենք դա անել՝ երկկողմանի աշխատելով այս երկրների հետ, եռակողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության իրենց ջանքերին, բայց նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք վարեն դիվանագիտությունը և հասնեն համաձայնությունների, հուսով ենք, որ կկարողանան կատարել»։

Այս թեմայով
am