Բաքվի կողմից կաշառվելու համար Տոյվո Կլաարի նման պաշտոնյաները նստած են բանտում. միջազգայնագետ

Ոչ բարձր տրամաչափի եվրոպացի որոշ պաշտոնյաներ պարզվեց այնքան անլուրջ են, որ ՀՀ-ում ամպագոռգոռ հայտարարություններ են անում, հետո գնում են Բաքու, դառնում են փիսիկ, Ադրբեջանն ինչ ասում է՝ գլուխները կախ հաստատում են, քանի որ Ալիևը Եվրոպային գազ չի տա:

Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

 

«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն ցույց տվեցին, որ Արևմուտքը չի ուզում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության պարտավորության մեջ մտնել: Տպավորություն է, որ նրանց գլխավոր խնդիրը խանգարելն է, դրա համար Արևմուտքը չի էլ մտնելու Ադրբեջան-Արցախ բանակցության մեջ, այլ ասելու է՝ դա իմ պատասխանատվության գոտին չէ, ես նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ չեմ ստորագրել, կամ Ադրբեջանը դեմ է և այլ պատճառաբանություններ կներկայացնի»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս թեմայով
am