Ծեծ կերած իշխանությունից ի՞նչ եք ուզում, որ Փաշինյանը Շոլցի մոտ խոսե՞ր ինքնորոշման իրավունքից
Արցախը մնացել է միայնակ, ճնշումները ոչ միայն թշնամու կողմից են, այլև՝ Հայաստանի: Հայաստանից փոխանակ ասեն՝ չվախենաք, պայքարելու ենք մինչև վերջ, ձեր կողքին ենք, ասում են՝ տղերք, պինդ մնացեք, որ մենք Երևանում վայելենք: 120 000 արցախցիներ պայքարում են, որ Հայաստանի պետականության վերջին էջը չփակվի, այդ ընկալումը կա՞ արդյոք Արցախում և Սփյուռքում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» կնքման հնարավորության մասին՝ Թևան Պողոսյանը նկատեց, որ այդ մասին խոսելով՝ Փաշինյանը ժամանակ է շահում, իսկ Ալիևը չի ստորագրելու այն. «ԱՄՆ-ին, բացի ՌԴ-ին այստեղից հանելուց, ոչինչ չի հետաքրքրում, դրա համար ասում են՝ շուտ ստորագրեք Ղարաբաղը տվեք, պրծեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: