Մարտի 1-ի զոհերից իշխանության ստացած շահն այնքան մեծ է, որ կարող էին հուշարձանը Հրապարակում էլ դնել ․ Սեւակ Հակոբյան

Զարմանալի չէ, որ Անդրանիկի եւ այլ հերոս ֆիդայինների անկյունը քանդում են եւ տեղը դնում Մարտի 1-ի անկարգությունների հետեւանքով զոհվածներին նվիված հուշարձան, որովհետեւ այս իշխանությունը եւ իր հովանավորները Մարտի 1-ը կազմակերպելով ու շահարկելով, մարդկանց հույզերի վրա խաղալով են այսօր իշխանության։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը: Նա, մասնավորապես, նշել է․ «Երեկ կարդացի, որ Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան խաչմերուկում Անդրանիկի եւ այլ հերոս ֆիդայինների անկյունը քանդել-հանել են, տեղը դնում են Մարտի 1-ի անկարգությունների արդյունքում 10 զոհվածներին նվիված հուշարձան: Տեսա սոցցանցային ապշանք, զարմանք հերթական ապազգային արարքի համար. ժողովուրդ ջան, ի՞նչ կա զարմանալու, այս իշխանությունը եւ իր հովանավորները Մարտի 1-ը կազմակերպելով ու շահարկելով, մարդկանց հույզերի վրա խաղալով է, որ էսօր իշխանություն է Հայաստանում: Իրականում իրենց համար այնքան մեծ է ստացած արդյունքը, շահը այդ զոհերից, որ կարող էին Հրապարակում էլ դնեին, Լենինի արձանի տեղը: Չնայած դա էլ երեւի պահում են 44-օրյա պատերազմի զոհերի կոթողի համար, դա նույնպես այն գինն էր, ինչի համար 15 տարի առաջվանից գծվել է այս ծրագիրը:

Հ.Գ. չեմ համեմատում Քլոյանի որդուն ու պատերազմի դաշտում զոհվածներին, բայց միեւնույն է, բոլորը միամիտ կյանքները հանձնել են նույն նպատակի համար: Մի դեպքում՝ որ իշխանազավթում լինի, մյուս դեպքում՝ որ չասեն դավաճան»,- գրել է նա:   Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեից մոտ 2 միլիոն դրամ է հատկացվել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար: Հուշարձանը տեղադրվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում։ 

Այս թեմայով
am