Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի արդեն նախկին տնօրեն Ռուզաննա Երեմյանի ամուսինը՝ Արմեն Սարգսյանը, մեր տեղեկություններով, աշխատում է նույն դպրոցում։ Ռուզաննա Երեմյանից փորձեցինք ճշտել, թե ամուսինն ինչ հաստիք է զբաղեցնում կրթահամալիրում։ Իրեն ուղղված հարցերը լսելով՝ Երեմյանը նախ վրդովվեց, ապա հայտնեց, որ կայքում ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է։

Մեր այն դիտարկմանը, թե նման տեղեկատվություն որեւէ տեղ հրապարակված չէ, արձագանքեց․ «Իմ ամուսինը Հակոբ Կոջոյան կրթահամալիրում աշխատում է 2001 թվականից, երբ այդ ժամանակ ես դեռ տնօրեն չեմ եղել։ Ուրիշ հարցեր, ի՞նչ հարցեր ունեք»։ Իսկ ի՞նչ հաստիքով է աշխատում։ Երեմյանն արձագանքեց․ «Ինքն աշխատում է դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ»։

 

Այս թեմայով
am