«Հրապարակ»․ Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ

Մինչ Փաշինյանը ձգում է Կոտայքի մարզպետի թափուր պաշտոնը համալրելու գործընթացը, ինքնառաջադրվողների միջեւ թեժ պայքար է ընթանում։ Երեկ տեղեկացանք, որ այդ պաշտոնի վրա աչք ունի նաեւ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը: Ավելի ճիշտ՝ ՔՊ-ական նախկին պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Վաղարշակ Հակոբյանն են փորձում առաջ տանել նրա թեկնածությունը, քանի որ Ծաղկաձորում էլիտար շենքեր կառուցելու համատեղ բիզնես ունեն եւ կարծում են, որ եթե քաղաքապետը մարզպետ դառնա, իրենց բիզնես գործունեությունն անխափան կծավալեն մարզում։

Ավելի վաղ գրել էինք, որ մարզպետական հավակնություններ ունի նաեւ Սասուն Միքայելյանի փոխմարզպետ փեսան` Վասակ Վարդանյանը, խոսվում է նաեւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի թեկնածության մասին, որը Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է: Թե ում վրա կկանգնի Փաշինյանի ընտրությունը, դժվար է ասել։

 

Այս թեմայով
am