Հուսով ենք, որ այս նվաճումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության համար. Փաշինյան
Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը։ Այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլ երկրների միջնորդական ջանքերը։ Հուսով ենք, որ այս կարևոր նվաճումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար»,-նշել է Փաշինյանը։