Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
ԱԽ քարտուղարի գրասենյակը «Արմենպրես»-ին տրված բացառիկ մեկնաբանությամբ պարզաբանել է, թե ինչպես է Հաջիևը ժամանել Հայաստան։
-Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած մամուլի հաղորդագրությունից տեղեկացանք, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Կխնդրեինք մանրամասնել, թե ինչպես է պարոն Հաջիևը ժամանել Հայաստան:
-Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք այցի ընթացքում տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։