Պաշտպանելու ենք ժողովրդի քվեն, որպեսզի քվեագողություն, քվեաավազակություն տեղի չունենա. Աբովյան

Քիչ անց ԿԸՀ-ն կամփոփի արդյունքները։

Մինչ այդ  ԿԸՀ-ի դիմաց  հանրահավաք է մեկնարկել։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հավաքվել են պաշտպանելու ժողովրդի քվեն, որպեսզի «քվեագողություն, քվեաավազակություն» տեղի չունենա. «Ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, երբ գործող իշխանությունները, ավելորդ է ասել, թե ինչ օրը գցեցին երկիրը, հայ ժողովրդին, դրա հետ մեկտեղ «սանձերը» թողած, անջատած խելքներին ինչ փչում՝ խոսում են, անում են»։

Աբովյանը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր պաշտոնյա, նամանավանդ այն պօաշտոնյան, ով պատասխանատու է ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների արդար, ազնիվ արդյունքների հնչեցման համար, չի ենթարկվի ճնշումների և կկատարի պարզապես իր պարտականությունները. «Իրականում պայքարը տեղի է ունենում ոչ թե և ոչ այնքան առանձին քաղաքական ուժի ոտնահարված իրավունքների պաշտպանության համար, մանսնավորապես ԲՀԿ-ի, այլ առհասարակ ՀՀ-ում ժողովրդավարակն գործընթացների։ Ինձ համար լրիվ արդեն պարզ է, որ ընտրակաշառքների մասին սուտ հայտարարություններ անում էին, որ այս օրով մի ձև այդ ամենը փորձեն հավասարակշռեն։ Իրենց կողմից խախտումներն ակնհայտ են, իսկ ընդդիմությանը վերագրվող, իբր, խախտումներ պետք է քննության առնվեն»։

 

Այս թեմայով
am