Նախկին ընդդիմադիր Գեղամ Նազարյանը սպառնում է ընդդիմությանը. «Հանկարծ չմտնեք խորհրդարան, չփորձվեք, ոտք չդնեք»

«Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը քվեարկության արդյունքներն այս օրերին վիճարկող ընդդիմությանն ուղղված սպառնալից հայտարարություն է հնչեցրել. «Հանկարծ չմտնեք խորհրդարան»։

Նազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել ու քննադատել ընդդիմությանը նրա համար, որ բարձրաձայնում են ընտրակեղծիքների մասին.

«Այսպես կոչված ընդդիմադիրներին ասեմ՝ հանկարծ խորհրդարան չմտնեք, հանկարծ... »,- ասել է Նազարյանը՝ «Հայաստան» խմբակցությունից հեռացվելուց 1,5 տարի հետո քննադատելով նրանց, ովքեր ժամանակին մանդատներ վերցնելու համար «Հայաստան»  դաշինքի անդամներին են քննադատել։ 

«Հիշեք ու հանկարծ խորհրդարան չմտնեք, չփորձվեք։ Հատկապես այնտեղ մեկը կա. եթե փորձվեց ոտքը դնի խորհրդարան, իր համար հեչ լավ օրեր չեն լինելու»,- ասել է Նազարյանը։

Այս թեմայով
am