ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչ իշխանություններն իրավապահների ձեռամբ ընդդիմադիրների մասին 24/7 ռեժիմով ընտրակաշառքի վերաբերյալ հնարովի ձայնագրություններ են տարածում, մենք ահազանգեր ենք ստանում, որ ՔՊ-ական մարզպետները սոցիալական ծրագրերի անվան տակ անցել են ընտրողներին տոտալ ընտրակաշառք բաժանելու գործին։

 

Ավելին, տեղեկություններ ենք ստացել, որ Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, օրինակ, մի անծայրածիր ցանկ է կազմել: Մեկի վիրահատության հարցն է լուծում, մյուսի՝ կրթաթոշակի, երրորդի՝ սոցիալական կարիքների, բազում մարդկանց է աշխատանքի տեղավորում։

 

Առհասարակ, ՔՊ-ն այս օրերին դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն եւ այդ ճանապարհով է փորձում քաղաքացիների քվեները ստանալ։

Այս թեմայով
am