Ձերբակալել են Հովիկ Աբրահամյանին, խուզարկում են նրա տունը

Hraparak.am-ը գրում է.

«Մեր տեղեկություններով, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։

Մենք արդեն կես ժամ է՝ փորձում ենք հաստատում ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեից եւ դատախազությունից, բայց այս գերատեսչությունների խոսնակները ձգձգում են պատասխանը, հայտարարելով, որ հաղորդագրություն կտարածեն։ 

Աբրահամյանի փաստաբանները եւս չեն պատասխանում հեռախոսազանգերին»։

Այս թեմայով
am