Մերձավանում հնչած կրակոցների գործով ձերբակալվածներ կան

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած կրակոցների գործով ձերբակալվածներ կան։ Տեղեկությունը  «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

«2 անձ է ձերբակալվել»,– նշել են  ՔԿ-ից։

Հիշեցնենք` այս գիշեր կրակոցներ են հնչել Մերձավանում, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Ըստ մամուլի՝ կրակոցները հնչել են Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։

Այս թեմայով
am