Փարսյանի թիմակից ավագանուն ձերբակալել են՝ մեքենայում հայտնաբերելով 2,5 կգ թմրանյութ. ԲԱՑԱՌԻԿ

Civic.am-ի տեղեկություններով այսօր Երեւանում իրավապահները ձերբակալել են Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի թիմակից, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Վարդան Գևորգյանին։
Նրա մոտից հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ` այդ թվում 2 կգ մեթանֆետամին և կես կգ մարիխուանա։
Հիշեցնենք` Փարսյանը գլխավորում էր նույն դաշինքի նախընտրական ցուցակը Կապանի ՏԻՄ ընտրություններում, իսկ 2021 թվականին ներառված էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում։