Արարատի համայնքապետարանի երկու աշխատակից է ձերբակալվել
Արարատի քաղաքապետի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանի և համայնքապետարանի վարչություններից մեկի պետի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանքը՝ 2 ամիս ժամկետով, գրել է լրատվամիջոցները:
Հակակոռուպցիոն կոմիտեից Meganews.am-ին հաստատեցին, որ երեկ մի խումբ անձինք, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյաներ, ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։