«Մի բառարան չունե՞ք, հանեք, մի հատ կարդանք». Ռոբերտ Քոչարյանը հեգնեց դատավորին

«Մարտի 1»-ի գործով վերաբացված դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել և քաղաքականացված անձնավորություն չէ. «2018-ին ես եղել եմ «Իմ քայլը» դաշինքով պատգամավորական թեկնածու: Ընդգրկվել եմ նաև կուսակցության շարքերը մի քանի ամիս: Քաղաքական պաշտոն երբևէ չեմ զբաղեցրել: 2019-ին եղել եմ դատախազ: 2024-ին նշանակվել եմ դատավոր: Օբեկտիվ իրականության մեջ չի կարող լինել գեթ մեկ ողջամիտ փաստարկ, որ ես քաղաքականացված անձնավորություն եմ, քաղաքականությամբ եմ զբաղվել: Ես քաղաքականությամբ երբևիցե չեմ զբաղվել, քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ եմ ներկայացրել»մ- ասաց դատավորը: «Եթե ձեր գնահատմամբ քարոզարշավի ընթացքը քաղաքականությամբ զբաղվել է, իմ գնահատմամբ դա քաղաքականությամբ զբաղվել չի հանդիսանում»,-նշեց դատավորը: |