Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ
Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ Սաֆարյանն ասաց. «Այդպիսի տեղեկատվություն դեռևս չկա»: