Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ

Մոտ 40 ավտոբուսներով վերջին 2000 արցախցիները լքեցին իրենց հայրենի տունն ու հողը: Առավոտյան իրենց տներից տեղահանված մարդիկ տեղափոխել են Գորիս՝ օգնության կենտրոն։ 

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Այս թեմայով
am