Արցախում զոհերի թիվը հասել է 100-ի․ Վարդանյան

Մոտ 100 մարդ է սպանվել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են այն ​​բանից հետո, երբ Ադրբեջանը սկսել է «մեծ պատերազմը»․ այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ռուբեն Վարդանյանը։

 

«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը սկսել է լիարժեք գործողություն»։

 

Նրա խոսքով՝ ադրբեջանական ուժերը մարտական ​​գործողությունները շարունակել են ողջ գիշեր և շարունակել մինչև չորեքշաբթի։

 

«Արդեն հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, մոտ 100 մարդ մահացել է»,- ասաց Վարդանյանը։

 

«Նրանք, ըստ էության, մեզ ասում են, որ մենք պետք է հեռանանք, քան մնանք այստեղ կամ ընդունենք, որ սա Ադրբեջանի մաս է: Ըստ էության, սա տիպիկ էթնիկ զտումների գործողություն է և պատերազմ, որում այժմ շատ խաղաղ բնակիչներ են զոհվում»։

 

 

Այս թեմայով
am