Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն պարտվում է ընդդիմադիր երեք ուժերին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։

Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝

«Քաղաքացիական պայմանագիրը»․

«Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը,

 

«Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:

Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը:

Ըստ նախնական տվյալների Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝

ՔՊ – 24 մանդատ,

«Ազգային առաջընթաց» – 14 մանդատ,

«Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ,

«Հանրապետություն» – 8 մանդատ,

«Հանրային ձայն» – 7 մանդատ։

Այսպիսով քաղաքական ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել և քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է, որ ուժերը միմյանց հետ համագործակցեն։

ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցության մանդատները միասին կազմում են 32 մանդատ, իսկ կոալիցիա ձևավորելու համար (50 տոկոսից ավելի) անհրաժեշտ է 33 մանդատ:

Մյուս երեք՝ «Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» քաղաքական ուժերի մանդատները միասին կազմում են 33։

Այս ուժերի ձայները նախնական տվյալներով բավարար են քաղաքապետ ընտրելու համար, սակայն պարզ չէ կհամագործակցե՞ն նրանք, թե՝ ոչ։

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ 32.57%,

«Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,595 ձայն կամ 1.12%, «Հաղթանակ» կուսակցությունը՝ 3,959 ձայն կամ 1.71%,

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,706 ձայն կամ 0.74%,

«Հայաստանի եվրոպական կուսակցությունը»՝ 2,572 ձայն կամ 1.11%,

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 43,765 ձայն կամ 18․89%,

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 780 ձայն կամ 0.34%,

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 26,236 ձայն կամ 11.32%,

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 1,282 ձայն կամ 0.55%,

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4,174 ձայն կամ 1.8%,

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 2,348 ձայն կամ 1.01%,

«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,425 ձայն կամ 3.64%,

«Մայր Հայաստան» դաշինքը՝ 35,739 ձայն կամ 15.43%։

Մասնակցածների ընդհանուր թիվը՝ 234,436 է։ 

 

Այս թեմայով
am