Տիգրան Ավինյանը չընտրվեց Երևանի քաղաքապետ. անհրաժեշտ է լինելու կոալիցիա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հավաքել անհրաժեշտ ձայների 50+1 տոկոսը, որպեսի ընտրական ցուցակի առաջին համարը՝ Տիգրան Ավինյանը օրենքի ուժով դառնա քաղաքապետ։ Իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է կոալիցիա։ 

«Հանրային ձայն» կուսակցություն - 9,68%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 32․57%

«Արդար Հայաստան» կուսակցություն - 1.12%

«Հաղթանակ» կուսակցություն - 1.71%

«Ուժը հայրենյաց» կուսակցություն - 0.74%

«Հայաստանի եվրոպական կուսակցություն - 1.11%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 18․89%

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 0.34%

«Հանրապետություն» կուսակցություն - 11.32%

«Միացյալ Հայաստան» կուսակցություն - 0.55%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1.8%

«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն - 1.01%

«Ապրելու երկիր» կուսակցություն - 3.64%

«Մայր Հայաստան» դաշինք - 15.43%

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։

Այս թեմայով
am