«Լաչինի միջանցքի վերագործարկման ուղղությամբ ինտենսիվ բանակցում են». Տիգրան Աբրահամյան
|
«Որքանով տեղյակ եմ՝ այս պահին բանակցում են։ Միայն տեղյակ եմ, որ խոսք է գնում շատ մոտ ժամանակում վերագործարկման մասին։ Դժվարանում եմ ասել՝ կլինի 12 ժամվա, թե 24 ժամվա ընթացքում, բայց աշխատանք է իրականացվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն վերագործարկելու ուղղությամբ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի հնարավոր գործարկման վերաբերյալ հարցին։ |