Շատերը չեն հավատում մետրոյի «Աջափնյակ» կայարանի ստեղծմանը. Նիկոլ Փաշինյան

Անկախությունցի հետո մենք շատ ավելի քիչ բան ենք ստեղծել Հայաստանում, քան` եղել է անկախությունից առաջ Կարեն Դեմիրճյանի օրոք, Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա պրոբլեմ է, ու մենք պետք է հասկանանք դրա խորը պատճառները»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով` ի հեճուկս բոլոր դժվարությունների` իրենք այսօր կարողանոմ են Հայաստանում մեծամասշտաբ կապիտալ ներդրումներ անել:

«Շատերը չեն հավատում, բայց դա շատ լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է` Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումն է»,- նշեց Փաշինյանը:

Այս թեմայով
am