2020 թ-ի պատերազմից հետո հրաշքով ենք փրկել մեր պետությունն ու պետականությունը. Փաշինյան
Օրերս ֆրանսպրեսին տված ձեր հարցազրույցում արցախահայության վիճակը գնահատեցիք որպես գենոցիդ: Այս ձեւակերպմամբ մեր հանրությունը, ին՞չ անելիք ունի միջազգային հանրության համարժեք ուշադրությունը խնդրին հրավիրելու համար-,meganews-ի լրագրողը`Փաշինյանի:
«44-օրյա պատերազմից հետո մենք գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը:
Մենք հարվածի տակ ենք դրել պետությունն ու պետականությունը, ոչ թե ուզելով ենք դա արել, այլ՝ շատ լավ մտադրություններով, կամ շատ լեգիտիմ մտավախություններով»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: