Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է Շառլ Միշելի և Ալիևի հետ եռակողմ հանդիպում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Նիկոլ Փաշինյանը այսօր` հուլիսի 15-ին նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: