Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ պատերազմական կոնվեյերը կանգնեցնել․ Նիկոլ Փաշինյան
Առաջին գործը, որը ես արել եմ 2018 թվականից հետո, ուսումնասիրել եմ Արցախյան հարցի բանակցային գործընթացը։
Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե 2019 թվականին տիրապետո՞ւմ էր բանակցային գործընթացի ամբողջ ընթացքին։
«2019 թվականին ես բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, որովհետև տրամաբանությունը հետևյալն էր՝ տուր այն ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով։ Սա է եղել իմ ընկալումը»,- ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ իր խնդիրն է եղել փորձել հասկանել, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են այդ կոնվեյերը կանգնեցնել։
Փաշինյանը խոստովանեց, որ այդ կոնվեյերը չի կարողացել կանգնեցնել։
Նշենք, որ ըննդիմադիրները նիստին չեն մասնակցում, բայց հանձնաժողովը որոշել է, որ մինչ օրս նրանց բարձրացրած հարցերը կտան վարչապետին։