44-օրյա պատերազմը չէր լինի, եթե ԼՂ հարցը լուծվեր նախորդ 25 տարիների ընթացքում. Փաշինյան
ԵԱՀԿ-ն, միջազգայի հանրությունն ասել են, որ ԼՂ-ի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա ու այդ իրավունքի իրացումը ԼՂ-ին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
«Դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները այս դիրքորոշումն են արտահայտել, ինչը ոչ հանրային, ոչ փարձագիտական մակարդակում պատշաճ չի լուսաբանվել»,– ասաց նա։