Քոչարյանը ԼՂ միջազային կարգավիճակը զոհեց` լեգիտմություն ձեռքբերելու համար. Փաշինյան
Ըստ Փաշինյանի` Ռոբերտ Քոչարյանը զրկեց Ղարաբաղին որևէ ինքնուրույնությունից` այդպիսով խախտելով ԼՂ ժողովրդի կամքը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ռոբերտ Քոարյանի նպատակն այն էր, որ միջազգային հանրությունը չնկատի 1998 թ. ՀՀ–ում իր կողմից` իշխանությունը ընտրակեղծիքներով զավթելու հանգամանքը։
«Ահա, թե որն Քոչարյանի մոտիվացիան` ԼՂ–ն դուրս թողնել բանակցություններից։ Իմ կարծիքով` Քոչարյանը 1998 թ. ընտրությունները հաղթեց կեղծիքների մասին համատարած ահազանգերի պայմաններում։ ՀՀ նախագահ ընտրվելու իրավունք չուներ, քանի որ վերջին 10 տարում չէր համարվել ՀՀ քաղաքացի։ Ասել է, թե Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրեց լեգիտիմության լիակատար բացակայությամբ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը սկսեց թվարկել մի շարք պատճառներ և փաստեր, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը ԼՂ–ին դուրս թողել բանակցություններից։