Ես չհամաձայնվեցի դրան, չհամաձայնվեցի, որ ՀՀ տարածքում միջանցք ստեղծվի, ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, բայց միջանցքին` ոչ.Փաշինյան

Շուշի ադրբեջանցիների վերաբնակեցման առաջարկն այն ժամանակ Փաշինյանը չի ընդունել:

Նա մտավախություն է ունեցել, որ Լաչինի միջանցքն այլևս չի գործի ու ադրբեջանական կողմը ցանկացած պահի  կարող  էփակել այն։ ՀՀ վարչապետը հիմա փաստում է` իր կանխատեսումները ապացուցվեցին վերջին իրադարձություններով։ 

 

Այդ նույն օրը, այս ամենից հետո,  պատերազմը դադարեցնելու համար հնչել է ևս մեկ գաղափար` խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն ԼՂՀ– ում ու Լաչինի միջանցքի երկայնքով, այլ նաև Մեղրիում` ապահովելու համար Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։

 

«Ես չհամաձայնվեցի դրան, չհամաձայնվեցի, որ ՀՀ տարածքում միջանցք ստեղծվի, ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, բայց միջանցքին` ոչ։ Հիմա էլ ես նույն դիրքորոշումը ունեմ, այո՛ ճանապարհ պետք է բացվի,բայց դա չի կարող լինել միջանցք»։

 

 

Այս թեմայով
am