Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այսօր պարզաբանեց, թե ինչու պատրեազմը կանգ առավ նոյեմբերի 9-ին։ Ըստ նրա՝ այս հարցում շրջադարձային դեր է խաղացել Շուշիի  անկման գործընթացը։

 

«Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա ու որ, ամենակարևորն է, շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու  վստանգի տակ»,- հայտարարեց նա։ Վարչապետի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը  կանգնեցնելու 5-րդ փորձն էր։

 

 

Այս թեմայով
am