Տեր–Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում խճճվածությունն ավելացնող ևս մի բան էր. Փաշինյան

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց անդրադառնալ Արցախյան հարցի պատմության, իր ձևակերպմամբ, հանգրվանային կետերին։ 

Գործընթացի պատմության մասին խոսելիս առաջին հանգրվանային կետերից մեկը ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն է և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի 1997թ. նոյեմբերի 1-ին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» վերնագրով հոդվածը։ Այստեղ խոսվում է փոխզիջումների անհրաժեշտության մասին։

Եթե կարճ ձևակերպենք Տեր–Պետրոսյանի ասածները, կստացվի` «ստատուս–քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր հույսեր չփայփայենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք»։ 

Հետևաբար, ըստ Տեր–Պետրոսյանի, մենք պետք է կենտրոնանանք այլ հարցի վրա, այնպես անենք, որ առաջիկա հազարամյակում էլ Ղարաբաղը մնա հայերով բնակեցված։

Վարչապետի խոսքով` այս ամենի կողքին Տեր–Պետրոսյանն այդպես էլ հստակ և բառացի չի պատասխանում այն հարցին, թե ի վերջո ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը, լինելու է անկա՞խ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում։

Տեր–Պետրոսյանի հոդվածի հրապարակումից ուղիղ մեկ տարի առաջ Տեր–Պետրոսյանը նախագահական ընտրություններին մասնակցել էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող ընտրություններից մեկ տարի անց խոսում էր խաղաղության և ոչ հաղթանակի մասին։

 

Այս թեմայով
am