Փաշինյանն անսպասելի, սենսացիոն հայտարարություններ է անելու,.Ալեն Սիմոնյան

Սիմոնյանը վստահեցնում է՝ Փաշինյանն անսպասելի, սենսացիոն հայտարարություններ է անելու, քանի որ ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ ներկայացնելու է։  

 

Նիստին զուգահեռ՝ խորհրդարանում ճեպազրույց է տվելՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Ինչ վերաբերում է ընդդիմության բոյկոտին, որ որոշել են չմասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, Սիմոնյանը հայտարարեց, որ կարող էին գալ ու ուղիղ եթերում վարչապետին հարց ուղղել` տարիներ շարունակ իրենց հնչեցրած մեղադրանքների մասին։ 

 

«Ծիծաղելի են ընդդիմության այն հայտարարությունները, թե վարչապետն այս հարթակն է օգտագործում, որ իրեն ուղղված մեղադրանքները հարթի։ Փաշինյանը երբևէ որևէ մեկի վրա մեղք չի բարդել, ընդհակառակը»,– ընդգծեց նա։ 

 

ԱԺ նախագահի համոզմամբ` ընդդիմությունը չի գալիս քննիչ հանձնաժողվոի նիստին, քանի որ ասելիք չունի։ Բացի այդ, այն ինչ հնչելու է նիստին, ընդդիմության հետ ընդհանրապես կապ չունի։

 

 

Այս թեմայով
am