Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Երասխում տեղի ունեցածի կապակցությամբ եւ շեշտել Հաագայի դատարանի որոշումը կատարելու անհրաժեշտությունը

Կոչ ենք անում զսպվածություն և քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչպես նաև ամբողջությամբ կատարել միջանցքում երթևեկությունը վերականգնելու մասով միջազգային դատարանի որոշումը։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Կոչ անելով պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը եւ ափսոսանք հայտնելով Երասխում քաղաքացիական բնակչությանը խոցած կրակոցների և վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տարբեր վայրերում տեղի ունեցած զինված միջադեպերի  կապակցությամբ' Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը շեշտել է. «Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու համար՝ ի շահ տարածաշրջանի բնակչությանը»:

Այս թեմայով
am