Բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ և սցենարներ կան. Գնել Սանոսյան
Բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ և սցենարներ կան․ Աժ–ում լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը։
Ակնհայտ է, որ անլկավային տարածքներ և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմն ունի կան։ «Կարծում եմ` այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»,–ասաց նախարարը։
Սանոսյանը համաձայն չ, թե անկլավները հանձնվում են։ «Հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, ինչու եք գիշեր–ցերեկ հանձնելուց խոսում»,–ասում է նա։
Ինչ վերաբերում է խնդրին, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ, Սանոսյանը նշել է, որ բոլոր սցենարների դեպքում պետք է գտնեն լուծումներ ինչպես Սյունիքում գտան լուծումներ՝ փոխարինող ճանապարհներով, այս դեպքում էլ ելքեր կմտածեն։ Նախարարը հորդորեց դեպքերից առաջ չընկնել և համբերել։