«Պատճառը ՔՊ-ականներից մեկի, որը հաճախ չի գիտակցում՝ ինչ է ասում, սադրանքն էր». Աղվան Վարդանյան

«Ժամանակ առաջ մեկն ասել էր՝ եթե առաջ խորհրդարանում իշխանությունը, ընդդիմությունը վիճում էին, հիմա լսում են իրար, ցավոք, ճիշտ դուրս չեկավ, պատճառը՝ ՔՊ-ականներից մեկի, որը հաճախ չի գիտակցում՝ ինչ է ասում, սադրանքն ու հրահրանքն էր: Երկրորդ, անվտանգության աշխատակիցների վարքագիծը պատգամավորների նկատմամբ, անթույլատրելի է: Մենք էստեղ ենք մեր նպատակներով, դուք՝ ձեր՝ երևի նպատակներով, բայց նման վարքագիծը երբեք չի հանդուրժվելու»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած  միջադեպին:

Այս թեմայով
am