«Բարձրագույն դատական ատյանի անդամը պետք է ավելի զգուշավոր լինի». Գուրգեն Արսենյան

«Դուք հավակնում եք ու շատ հնարավոր է՝ կդառնաք բարձրագույն դատական ատյանի անդամ: Բարձրագույն դատական ատյանի անդամը պետք է ավելի զգուշավոր լինի, արդարության վերաբերյալ փիլիսոփայական թեզերը գրավիչ չլինեն, ինքը պետք է իր մասնագիտական գործն անի նենց, որ ասենք՝ այս դատարանն իրականացրել է դատական գործունեություն, որը բավարարում է բոլորիս, ոչ թե արդար է, այլ բավարարում է»,- դիմելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Լիզա Գրիգորյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Գրիգորյանն ասաց, որ դատական համակարգը որոշ հարցերում պետք է զգուշավոր լինի, սակայն բարձրագույն ատյանն այն ատյանն է, որը պետք է համարձակ որոշումներ կայացնի, որոնք, կարող է, ընկալելի կամ ընդունելի չլինեն հանրության կողմից. «Բայց ինքը պետք է ունենա համարձակություն՝ ասելու, որ այս երևույթը սխալ է, որովհետև դա բարձր պաշտոն է ու բարձր պատասխանատվություն»,- նշեց թեկնածուն:

Այս թեմայով
am