Ցավոք, չենք կարող արձանագրել, որ համաշխարհային տեխնոլոգիական առումով առաջատար են մեր երկրները
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ելույթ ունենալովԵվրասիական Տնտեսական համաժողովի նիստի ընթացքում, նախանշել է այն քայլերը, որոնք ԵԱՏՄ երկրները պետք է ձեռնարկենառավել արդյունավետ համագործակցության համար:
«Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ մենք բոլորս տարբերհարկային ռեժիմներ ունենք, էներգակիրների տարբեր արժեք, լոգիստիկ հնարավորություններ, բյուջետային մուտքերի աղբյուրներ, գլոբալ ճգնաժամերից և բացասական երևույթներից պաշտպանվելուպոտենցիալներ, բիզնեսին աջակցելու միջոցառումների տարբերմեխանիզմներ։ Ըստ այդմ, մեր փոխգործակցությանռազմավարական տնտեսական բովանդակությունը պետք էհամապատասխանի այդ հիմնարար գործոններին»,-ասել է նա։
Գրիգորյանը կարևորել է տեխնոլոգիական առաջընթացըտնտեսական զարգացման համար։ Նման մոտեցման դեպքում, նրախոսքով, մարդկային կապիտալի զարգացման եվրասիականռազմավարություններն առավել գործուն, սինխրոն և որակյալկդառնան։ Չէ՞ որ ինտեգրման հիմնական իմաստը մարդկայինկապիտալի (որպես Եվրասիայի գլխավոր ներուժի և ապագայի) զարգացումն է
«Ցավոք, չնայած միության գիտական և ռեսուրսային հսկայական ներուժին, մեր քաղաքացիների կրթության բարձր մակարդակին, առայժմ չենք կարող արձանագրել, որ համաշխարհային տեխնոլոգիական և տեխնիկական առաջընթացի առաջատարները մեր երկրներն են։ Արմատապես փոփոխվող աշխարհը և զարգացման բարձր տեմպերը նորարարական գաղափարների և ժամանակակից ստեղծագործական մոտեցման շարունակական հոսք են պահանջում գլոբալ խնդիրների արդյունավետ լուծման համար»,-հավելել է նա։
Ընդ որում, արժեքավոր նորարարական գաղափարները պահանջված են ամբողջ աշխարհում և, բնականաբար, գաղթում են առավել բարենպաստ միջավայր, ուստի անհրաժեշտ է այդպիսին միության սահմաններում։
Փորձագետների գնահատմամբ` առավել զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում ազգային եկամտի միջին աճի 60%-ը պայմանավորված է ժամանակակից գիտելիքների, հմտությունների և որակյալ կրթության մակարդակի աճով։
Մարդկային ներուժի իրացման հարցերն արդիական են ցանկացած աշխարհատնտեսական իրականության մեջ։
Գրիգորյանը նշել է, որ մոտ ապագայում կրթական և առողջապահական ծառայությունների շուկաներն ակնհայտորեն կդառնան գլոբալ և կավելացնեն իրենց մասնաբաժինը ծառայությունների համաշխարհային առևտրում։
«Եվ այդ տեսանկյունից մենք արդեն հիմա պետք է օգտագործենք և ընդլայնենք դրանց արտահանման ներուժը, ինչն իր հերթին թույլ կտա մեր միությունում արդար գնահատել նման ծառայությունների որակը և դրանց մրցունակությունը», -ասել է նա։