Զորքերը հայելային հետ քաշել, չի նշանակում դիրքերը թողնել. Փաշինյանը՝ իր առաջարկած մեխանիզմի մասին
Երկու կողմերն էլ պետք է զորքերը հետ քաշեն Ալմա Աթայի հռչակագրում նշված սահմանից, բացատրեց ՀՀ վարչապետը ԱԺ-ում։
Մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական», սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե։ Մենք բոլորս հասկանում ենք, որ 30 տարի ապրում ենք մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք։
Պետք չէ բացասաբար ընկալել փաստաթղթում ամրագրված սահմանների անձեռնմխելիության կետը։ Դա պետք է արվի, որպեսզի Հայաստանի սահմանները չխախտվեն։