Գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Արցախի գործընկերներին համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել Բաքու–Ստեփանակերտ երկխոսության օրակարգին։
«Կարծում եմ` ճիշտ բանաձև է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։ Կարծում եմ` դա ճիշտ ճանապարհ է»,–ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետը։
Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ Բաքուն ևս պետք է նման պատրաստակամություն ունենա։