«Այդտեղ շահառուն Ոսկեպարն է»․ Փաշինյան
|
«Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ տարածքային ամբողջականության սկզբունքին, նաև անկլավների խնդրին, դրանից հետո որոշ քաղաքական շրջանակներ տարբեր շահարկումներ են անում այս հարցի շուրջ, թե գյուղերի ճակատագիրը որոշված է և այլն, կխնդրեի պարզաբանեիք»,- դիմելով վարչապետ Փաշինյանին, ասաց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը: Պատասխանելով հարցին Փաշինյանն ասաց. «Դժբախտաբար, թե բարեբախտաբար ոչ մի բան էլ որոշված չի, այդ հարցի շուրջ վերջնական համաձայնեցում չկա: Եթե կլինի հստակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, կգամ կասեմ՝ կա պայմանավորվածություն»: Անդրադառնալով Ոսկեպար համայնքի խնդրին, ասաց. «Ես հիշում եմ, էդ թեմայով զրուցել եմ ոսկեպարցիների հետ, ասել եմ, որ այդ հարցի հետ կապված՝ կոնկրետություն չկա: Իրենց ասել եմ, որ էն խոստումը, որը ձեզ տվել եմ, չեմ մոռացել, որովհետև, այսպես ասած՝ Ոսկեպարը ամենաշահառու համայանքներից մեկն է. նա երկու կողմից է շահառու. և՛ ճանապարհի մասով, և՛ անկալվներից մեկը գտնվում է, ըստ էության իր հարևանությամբ»,- ասաց Փաշինյանը: |