«Այսօր ելույթ է ունենալու Նիկոլ Փաշինյանը ու իրենց առիթ էր պետք». Ա. Սիմոնյան
|
«Սա կազմակերպված սադրանք էր ու ես շատ ուրախ եմ, որ չտրվեցինք այդ սադրանքին։ Այսօր դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որն այստեղ չի հայտնվում, իմ նախկին տեղակալը՝ Իշխան Սաղաթելյանը, որը ԱԺ-ի մասին ասում էր՝ սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ, կամ ձեր հյուրանոցը ու հիմնարկները չեն, սա ՀՀ ԱԺ-ն է»,- ԱԺ իր ելույթում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այսօր այստեղ ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու իրենց առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, իրավիճակը լարվի»,- ասաց նա: |