«Դուք համաձա՞յն եք այդ զեկույցի գնահատականների հետ»․ Խամոյանը՝ Դանիելյանին

«2013-ին Կարեն Անդրեասյանը մի զեկույցով հանդես եկավ դատական իշխանութւան վերաբերյալ. վստահ եմ՝ ծանոթ եք այդ զեկույցին, եթե չեմ սխալվում՝ Դուք էլ դատավոր էիք: Այդ զեկույցի մեջ գնացուցակներ հրապարակվեցին՝ անգամ դատական ակտերի: Ինձ հետաքրքիր է՝ դատավոր Դանիելյանը համաձայն է՞ զեկույցում արված գնահատկանների, գնացուցակի հետ կապված»,- Աժ-ում դիմելով Վճռաբեկ դատարանի նդատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբացության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Զեկույցի վերաբերյալ իմ գնահատականը, ասեմ, ցավոտ էր. այն ժամանակ ամբիոն չկար, որ մեր ապրումները, կարծիքը այդ առումով ներկայացնեինք, իսկ մնացած հարցերը՝ պարոն Անդրեասյանը ելույթներ ունենում է այս դահլիճում..., դա շատ անձնական հարց է, ես չեմ կարող ասել»,-պատասխանեց Դանիելյանը

Այս թեմայով
am