Հայաստանում ԲԿ-ներն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Ստացվում է, որ 5 տարին մեկ անգամ բժշկական կամզակերպությունները պետք է վստահեցնեն, որ համապատասխանում են տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին։
Աժ-ում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ նախագծի ընդունումը նպատակ ունի մշտապես բարելավել բժշկական օգնության որակը։
ԱԺ-ն օրինագիծն ընդունեց 65 կողմ, 25 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։