Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերից շեղելու համար ՀՀ իշխանությունների պատվերով ընթանում են մի քանի շինծու դատավարություններ. Սեյրան Օհանյան

Այս դատավարություններն ուղեկցվում են մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներով։ 

 

Մի դեպքում իբր թե պետական գաղտնիքի պաշտպանության նպատակով փակ ձևաչափով ընթացող նիստերն իրականում նպատակ ունեն կոծկել այն իրավական կրկեսը, որ տեղի է ունենում այնտեղ, որ բեմադրվում է նիստերի ընթացքում, մյուս կողմից էլ կոծկել  դատավորների թե մասնագիտական, թե բարոյական մակարդակը։

Օհանյանը նաև խոսեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի դեմ հարուցված քրեական հետապնդմանը` այն անվանելով շինծու։

Նրա խոսքով` երբ հաջողվի հեռացնել այս իշխանություններին և կապանքներից ազատել դատարանները, այդ ժամանակ կբացահայտվի, որ շատերին մեր երկրում մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար։

 

Այս թեմայով
am