«Տուն պահող քննիչները» վաղը թուրքի տուն են պահելու․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան

Պատգամավորը ԱԺ-ում ելույթում առաջարկեց ուշադրություն դարձնել նիստի օրակարգի կետերից մեկին` «Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»։ Նրա խոսքով՝ սա քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին է։

«Չեմ ուզում վիրավորել այն ազնիվ քննիչներին, որոնք ճկռում են քրեական գործերի տակ։ Բայց անցնող տարիներին շատ հաճախ քննիչների հետ առերեսվելիս ասում ենք` հերիք է Նիկոլին պաշտպանեք, ասում են` դե տուն ենք պահում։ Հիմա «տուն պահելու» համար աշխատավարձերն ավելի են բարձրացնում»,– ասաց Մանուկյանը։

Նա որպես նման շինծու գործ շեշտեց 44-օրյայում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի դեմ հարուցված քրգործը․

«Այդ «տուն պահող քննիչները» վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով»։

 

Այս թեմայով
am