Փաշինյանի հայտարարությունները հակազգային և հակապետական են․ Արծվիկ Մինասյան
«Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ արել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերին, հետևաբար անհապաղ անհրաժեշտ է ԱԺ–ում համապատասխան քննարկումներ անցկացնել և գնահատականներ հնչեցնել»,- ԱԺ-ում քառօրյա նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա խորհրդարանի նախագահին հարց է ուղղել՝ արդյոք հնարավո՞ր համարում է այդ հայտարարությունները քննարկել ԱԺ ընթացիկ նստաշրջանում։
«Եթե Ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը՝ ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի հնչեցրած կարծիքները»,– հայտարարել է Ալեն Սիմոնյանը և առաջարկել համապատասխան լսումներ կազմակերպել, հանդես գալ նման նախաձեռնությամբ, իսկ խորհրդարանի ղեկավարությունն էլ իր հերթին կքննարկի այն։