«Այս գործում Փաշինյանը մեղադրական դատական ակտ կայացրեց». փաստաբան

«Նիկոլ Փաշինյանն արդեն փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց, վերջակետ դրեց այս գործում ընդհանրապես իրավական որևէ գործընթացի՝ նշելով, որ տեղի է ունեցել առևանգում»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործին, ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Նիկոլ Փաշինյանը չպետք է նման արտահայտություններ անի, անմեղության կանխավարկածը խախտի, քանի որ դեռևս որևէ մեկը՝ ոչ քննիչը, որ դատախազը, ոչ դատարանը չեն կարող փաստել՝ տիկին Մարտիրոսյանը կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ չի կատարել»,- ասաց փաստաբանը:

Այս թեմայով
am