«Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասում, պարզապես բառամթերքն է տարբեր». Գերասիմ Վարդանյան
|
«Հայ հասարակությունը պետք է մի բան հասկանա, որ Ադրբեջանը էդ զիջումներով չի բավարարվելու, նա շարունակելու է իր ագրեսիվ նվաճողական քաղաքականությունը, որովհետև ՀՀ-ն որպես պետություն իրենց ազգային շահերին դեմ է»,- կառավարության դիմաց անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի աուլիսում հնչեցրած մտքերին, ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: «Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասում, նա անընդհատ նույն բանն ասում է, բայց տարբեր բառամթերքով: Հայ ժողովուրդը պետք է ապստամբի և ապստամբությամբ հեռացնի թուրքական դրածոներին Հայաստանի իշխանության գլխից»,- ասաց Գ. Վարդանյանը: |