Որոնք են Տավուշի գյուղերը, որոնք անցնելու են Ադրբեջանին

«Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասել, որ Երևանը համաձայն է այս տրամաբանությանը և բանակցությունները վարում է այս տրամաբանությամբ։

Այսինքն, ստացվում է՝ Տավուշի 6 գյուղերն ու Տիգրանաշենը Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ-ի մեջ չեն մտնում։ Իսկ որոնք են Տավուշի այդ վեց գյուղերը։ Հայկական ուսումնասիրությունների Անի Կենտրոնը 2021 թվականի մարտի 8-ին հոդված էր հրապարակել Տավուշի անկլավային և սահմանակից յոթ գյուղերի մասին, որոնք 1992 թվականից հայկական վերահսկողության տակ են։

Այս թեմայով
am